Փորձում են եկեղեցին օգտագործել որպես հենման կետ՝ Հայաստանի Հանրապետության դեմ գործելու համար. թույլ չենք տալու

Քրիստոնեկան և պետական ահա այս հանգրվանից մեզ ետք է նորոգվել, մեզ պետք է առերեսվել մեր անցած ճանապարհի հետ և մեզ պետք է կայացնել որոշումներ:

Այս մասին ուխտերթի ավարտին ունեցած ելույթի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր, և ոչ միայն այսօր, մենք կանգնած ենք մի իրավիճակի առաջ, երբ մեր հարազատ, մեր սրբության սրբոց Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին ոմանք փորձում են օգտագործել որպես հենման կետ՝ Հայաստանի Հանրապետության դեմ գործելու համար:

Ես որպես ՀՀ ժողովրդի կողմից ընտրված վարչապետ ասում եմ, որ մենք դա թույլ չենք տալու:

Այսօր շատ են ասում՝ թե Կառավարությունը գործում է եկեղեցու դեմ: Կառավարությունը չի գործել, չի գործում և երբեք չի կարող գործել եկեղեցու դեմ, որովհետև Կառավարությունը Հայ առաքելական սուրբ եկեղեցու հետևորդ է»,- ասաց վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ