![]()
Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցուց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկած ուխտերթը դեպի Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցի ավարտվել է վարչապետի ելույթով:
Դիմելով ներկաներին՝ վարչապետն ասաց՝ ըստ էության այսօր վերահաստատվում ենք որպես առաջինը քրիստոնեությունն ընդունած պետություն: Այսօրվա քայլարշավը խորհրդանշում էր, որ մենք ի վերջո սկսել ենք քայլել Հիսուս Քրիստոսի նախանշած ուղով:
«Այսքան ժամանակ խաղաղության համար աղաչել ենք Աստծուն, սակայն հասկացել ենք, որ զուգահեռ՝ մեր որոշումներով, մեր գործողություններով պետք է ստեղծենք այդ խաղաղությունը։
Այսօր քայլում էինք Քրիստոսին ասելու, որ գնում ենք քո պատգամի հետևից և ստեղծում ենք խաղաղությունը»,- ասաց վարչապետը:
![]()