Ուխտերթ վարչապետի գլխավորությամբ. մասնակցում են մեծաթիվ մարդիկ

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցուց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է ուխտերթը դեպի Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի:

Ուխտերթին մասնակցում են մեծաթիվ մարդիկ:

Նախօրեին վարչապետը մանրամասնել էր, թե ինչ նպատակ ունի ուխտերթը։

Ըստ այդմ՝

Այդպիսով նշանավորել մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի ծնունդը:
Արձանագրել մեր հավատարմությունը Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդությանը:
Արտահայտել աջակցություն Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բարենորոգմանը:
Արտահայտել աջակցություն մեր պետականությանը և դիրքորոշում առ այն, որ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու փաստացի պետի և նրա մերձավոր շրջապատի կողմից Հայ առաքելական սուրբ եկեղեցին որպես հիբրիդային պատերազմի գործիք կիրառելը անընդունելի է, և մենք նման գործելակերպի շարունակություն թույլ չենք տալու:
Երթը ավարտվելու է Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ