Թրամփը մտադիր է ուժեղացնել ԱՄՆ ազդեցությունը Գրենլանդիայի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ամրապնդել Վաշինգտոնի ազդեցությունը Գրենլանդիայի վրա և փոխել կղզու կարգավիճակը մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը:

Այս մասին գրել է The Economist ամսագիրը՝ նշելով, որ բացահայտ անեքսիան քիչ հավանական է:

«Ամերիկյան վարչակազմի ռազմավարությունն ունի երկու ուղղություն: Նախ՝ այն ուղղված է Գրենլանդիայի անկախության շարժմանը աջակցելուն և Դանիայի հետ տարաձայնությունների խորացմանը, երկրորդ՝ վարչակազմը կարծես փորձում է ինչ-որ համաձայնագիր կնքել Արկտիկական կղզու հետ՝ գուցե նույնիսկ ամբողջությամբ շրջանցելով Դանիան:

Ամերիկացի առաջնորդի ախորժակը Արևմտյան կիսագնդի նկատմամբ անհագ է թվում»,- ասվում է հոդվածում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ