Երևանում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ այրվել է նաև հարևանությամբ կայանված «BMW»-ն

Այսօր՝ հունվարի 6-ին, արտակարագ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցում ավտոմեքենա է այրվում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, ժամանել են Երևանի թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները մարել են բեռնատար «Mercedes» մակնիշի և հարևանությամբ կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենաներում առաջացած կրակը, սակայն մեքենաները դարձել են ոչ շահագործելի։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ