Որոշ տարածաշրջաններում մերկասառույց է

Հունվարի 6-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի և Վանաձորի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ինչպես հայտնել է «Ճանապարհային դեպարտամենտ»-ը, ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Վարորդներին հորդորում են լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ