![]()
Հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «զույգ դաստակների մատերի անպուտացված վերքեր» ախտորոշմամբ «Իջևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ բուժօգնության տեղափոխվածը Տավուշի մարզի բնակիչ 89-ամյա Սիրան Ա․-ն է։ Տուժածի 62-ամյա որդին ոստիկաններին հայտնել է, որ մայրը նշված վնասվածքները ստացել է նույն օրը ժամը 19։20-ի սահմաններում իր ննջասենյակում շփոթմամբ մոմի փոխարեն պահարանից հրավառության համար նախատեսված պայթուցիչը վերցնելու, մոմի փոխարեն վառելու և ձեռքերի մեջ պայթեցնելու հետևանքով։
![]()