Ով, եթե ոչ Ալճանյանը, գիտի, թե Կտրիճն ինչու է հաճախ մեկնում Շվեյցարիա. ողջունում եմ խիզախ քայլը. Հարությունյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն անդրադարձել է Շվեյցարիայի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանի հայտարարությանը, որով նա տեղեկացրել է, որ ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհրդի ստեղծումը, միանում է նրանց, ընդունում հռչակագիրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։

«Ով, եթե ոչ Ալճանյանը, գիտի, թե Կտրիճն ինչու է հաճախ մեկնում Շվեյցարիա: Ողջունում եմ թեմի առաջնորդական տեղապահի խիզախ քայլը:

Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը, ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհուրդի ստեղծումը, հայտարարել է, որ միանում է նրանց, ընդունում հռչակագիրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը»,- սոցցանցի իր էջում գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ