![]()
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում նրան ասել է, որ Վենեսուելայում իրավիճակի ապակայունացումը անընդունելի է։
Նա արտահայտել է Անկարայի մտահոգությունը Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։
Էրդողանը ընդգծել է, որ Նիկոլաս Մադուրոն և Վենեսուելայի ժողովուրդը բազմիցս վերահաստատել են իրենց բարեկամությունը Թուրքիայի հետ։ Նա ընդգծել է, որ պետական ինքնիշխանության վրա հարձակումները վտանգավոր միտում են համաշխարհային մասշտաբով։
![]()