Ով, եթե ոչ Ալճանյանը, գիտի, թե Կտրիճն ինչու է հաճախ մեկնում Շվեյցարիա․ Հարությունյանը ողջունել է Տեր Գուսանի հայտարարությունը

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը սոցցանցի իր էջում գրել է․

«Ով, եթե ոչ Ալճանյանը, գիտի, թե Կտրիճն ինչու է հաճախ մեկնում Շվեյցարիա: Ողջունում եմ թեմի առաջնորդական տեղապահի խիզախ քայլը:

Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը, ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհուրդի ստեղծումը, հայտարարել է, որ միանում է նրանց, ընդունում հռչակագիրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը»։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ողջունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի և տասը սրբազանների կողմից կազմված Համակարգող խորհուրդի ստեղծումը, հայտարարել է, որ միանում է նրանց, ընդունում հռչակագիրի բովանդակությունն ու ճանապարհային քարտեզը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ