Մադուրոն և կինը Նյու Յորքի դատարանում իրենց մեղավոր չեն ճանաչել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Նյու Յորքի Հարավային շրջանի դաշնային դատարան է ներկայացել առանց ձեռնաշղթաների:

Այս մասին հայտնել է CBS News-ը։

Դատարանի տվյալներով՝ Մադուրոն և նրա կինը՝ Սիլիա Ֆլորեսը, բանտային հագուստ են կրել, թարգմանության համար ականջակալներ և ոտքերի երկաթե կապանքներ։

Դատավարության սկզբում Մադուրոն իրեն մեղավոր չի ճանաչել և իրեն բարեխիղճ մարդ է անվանել։ Նա հավելել է, որ ինքը դեռևս Վենեսուելայի նախագահն է։ Մադուրոյի կինը՝ Սիլիա Ֆլորեսը, նույնպես չի ընդունել իր մեղավորությունը՝ կոկաինի ապօրինի շրջանառության գործով։

Մեղադրական եզրակացությունը ներառում էր չորս կետ, այդ թվում՝ թմրանյութերի հետ կապված ահաբեկչություն կատարելու դավադրություն և գնդացիրների ու պայթուցիկ սարքերի պահպանում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ