Շղթայական ավտովթար Արագածոտնի մարզում. կան վիրավորներ

Հունվարի 5-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 93 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ 34-ամյա Հասմիկ Վ․-ի վարած «Mitsubishi» մակնիշի, Շիրակի մարզի բնակիչներ 50-ամյա Թաթուլ Մ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 42-ամյա Գրիշա Հ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, իսկ որոշ ժամանակ անց նույն վայրում մեկ այլ «Mercedes» մակնիշի ավտոմեքենա հայտնվել է ձնակույտերի մեջ։

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Թալինի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ