Ինչ է կատարվում Իրանում, և ինչ ազդեցություն կունենա տեղի ունեցողը ՀՀ-ի հետ հարաբերությունների վրա. Արմեն Պետրոսյան. տեսանյութ

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի խոսքով՝ Իրանում տեղի ունեցող ցույցերի բուն պատճառները տնտեսական են:

«Այսինքն՝ ազգային արժույթի կտրուկ արժեզրկումը անմիջապես ազդեց շուկայի վրա: Ներմուծում իրականացնող տնտեսվարողների համար սա մեծագույն հարված էր»,- ասում է նա:

Փորձագետի խոսքով՝ Իսրայելն Իրանի ներսում ունի մեծ գործակալական ցանց, և չի բացառվում, որ անկարգությունները արտաքին ուժերն են ուղղորդում:

Վերջինս նկատում է՝ Իրանում շատ մեծ մտավախություն կա Դոնալդ Թրամփի վարչակազմի քայլերից, ինչից էլ Իսրայելն օգտվում է:

Փորձագետը չի կարծում, որ Իրանում իշխանափոխություն կլինի՝ միաժամանակ ընդգծելով, որ այս ամենից Իրանի վարչակարգը թուլանալու է:

«Հայկական ժամանակ»-ի տաղավարում նա նաև խոսել է, թե ինչ ազդեցություն կունենա Իրանում կատարվողը Հայաստանի հետ հարաբերությունների վրա:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ