Այս նվիրական օրը պետք է ձգտենք վերագտնել ներքին խաղաղությունը, ամրապնդել համերաշխությունն ու միասնությունը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Սուրբ Ծննդյան առթիվ:

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Սուրբ Ծննդյան աստվածային խորհուրդը մեզ կրկին հիշեցնում է, որ ամենամեծ ուժը հավատն է, իսկ ամենամեծ արժեքը՝ սերը մարդու հանդեպ։

Այս նվիրական օրը բոլորս պետք է ձգտենք վերագտնել ներքին խաղաղությունը, ամրապնդել համերաշխությունն ու միասնությունը, լինել ներողամիտ և պատասխանատու միմյանց ճակատագրի հանդեպ։

Թող Սուրբ Ծննդյան լույսը զորացնի մեր հոգիները, ամրացնի ընտանիքների հիմքերը, բազմապատկի մերձավորի հանդեպ հոգատարությունը և հույս ներշնչի վաղվա օրվա նկատմամբ։

Միայն միասին, փոխադարձ հարգանքի ու հավատքի վրա կառուցված ճանապարհով կարող ենք հաղթահարել փորձությունները և կերտել արժանապատիվ ու խաղաղ ապագա մեր ժողովրդի համար։

Թող այս սուրբ տոնի խաղաղությունն ու օրհնությունը մշտապես թևածեն բոլոր ընտանիքներում։

Քրիստոս Ծնավ և Հայտնեցավ. Ձեզ և մեզ մեծ Ավետիս»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ