Զրահապատ մեքենայով Նյու Յորքի դատարան են տեղափոխվել Նիկոլաս Մադուրոն և կինը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին տեղափոխող զրահապատ մեքենան ժամանել է Նյու Յորքի դատարան։

Այս մասին հայտնել է CNN-ը։

«Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին տեղափոխող զրահապատ մեքենան ժամանել է Նյու Յորքի դատարան, որտեղ Մադուրոն այսօր պետք է ներկայանա թմրանյութերի և զենքի մեղադրանքով», — հաղորդել է հեռուստաալիքը։

Հիշեցնենք՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, որին ԱՄՆ-ի զինվորականները Թրամփի հրամանով հունվարի 3-ին գերեվարել են, ենթադրաբար, տեղափոխվել է Բրուքլինի քննչական մեկուսարան:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ TruthSocial սոցիալական ցանցի իր էջում հրապարակել էր ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Iwo Jima նավի վրա գերի վերցված Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի լուսանկարը։

Մինչ այդ էլ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը գերի են վերցվել և դուրս բերվել երկրից: Թրամփը նաև հայտարարել էր, որ ուղիղ եթերում հետևել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալման գործողությանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ