Դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդունել է ճանաչողական այցով Հունաստանում գտնվող հայաստանցի ուսանողներին

Հունվարի 5-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդունել է Երևանի պետական համալսարանի Ուսանողական գիտական ընկերության ներկայացուցիչներին՝ ԵՊՀ ՈւԳԸ նախագահ Սիրանուշ Բաղումյանի գլխավորությամբ։

Ինչպես հայտնել է դեսպանությունը, դեսպան Մկրտչյանը Հունաստանում ճանաչողական այցով գտնվող հայաստանցի ուսանողներին ներկայացրել է դեսպանության գործունեության հիմնական ուղղությունները։ Մասնավորապես դեսպանը մանրամասնել է Հայաստանի և Հունաստանի միջև մշակույթի և կրթական ոլորտներում առկա փոխգործակցությունը, տարբեր ԲՈՒՀ-երի միջեւ գործող և հեռանկարային համագործակցության ծրագրերը։

Քննարկվել են նաև երկու երկրների ԲՈւՀ-երի համագործակցության համատեքստում երիտասարդական կառույցների միջև շփումների հաստատման, փորձի փոխանակման և փոխադարձ այցելությունների կազմակերպման հնարավորությունները։

Դեսպանը ներկայացրել է դեսպանության և Հունաստանում հայկական համայնքային կառույցների միջև առկա համագործակցության առանձնահատկությունները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ