Կրակոցներ են հնչել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի տան մոտ. կա ձերբակալված. տեսանյութ

Զինված անձը կրակ է բացել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի տան ուղղությամբ, կոտրել պատուհանները։

Հաղորդագրությունում նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի՝ հունվարի 5-ի գիշերը, քաղաքական գործչի Օհայո նահանգում գտնվող տան մոտ։ Փոխնախագահը և նրա ընտանիքը միջադեպի պահին տանը չեն եղել։

Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են կասկածյալին։ Իրավապահ մարմինների աղբյուրը նշել է, որ կասկածյալը մտադրություն չի ունեցել մտնել Վենսի տուն։

«Իշխանությունները հետաքննում են, թե արդյոք որևէ մեկը թիրախավորել է Վենսին կամ նրա ընտանիքին», — հավելեց նա։

Լրագրողները կապ են հաստատել Սպիտակ տան հետ՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ