![]()
Հունվարի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 12։15-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են Mitsubishi Outlander մակնիշի և դի տեղափոխող Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշին։
Վթարի հետևանքով 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ճամբարակ» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։
![]()