Նրա ոչ մի հայտարարություն, գործողություն ոչինչ չի նշանակում.Ռուբեն Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի գրառումը.

«Այն պահին, երբ Կտրիճ Ներսիսյանը Հայաստանի և այլ երկրի միջև ընտրեց այլ երկիրը, իսկ Հայաստանի ժողովրդի ու վերջինիս թալանողների միջև ընտրեց թալանողներին, նա դարձավ հերձվածող: Մաքուր հերձվածող:

Հետևաբար նրա ոչ մի հայտարարություն, գործողություն ոչինչ չի նշանակում:

Կարծում եմ նաև, որ եթե նա չապաշխարի և շարունակի այս զոռբայությունը, նրան պետք է լինելու ոչ թե ուղարկել պատվավոր հանգստի, այլ նաև ընդհանրապես հեռացնել Առաքելական եկեղեցուց և բանադրել` որպես դավաճան անառակի»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ