Քոչարյանի ու Կարապետյանի քաղաքական համախոհ Կտրիճի նպատակը Հայաստանի գուբեռնացումն ու հայ ժողովրդի վերջնական ստրկացումն է

Էդգար Առաքելյանը գրում է..
❗️Քոչարյանի ու Կարապետյանի քաղաքական համախոհ Կտրիճի նպատակը չի կարող լինել ինքնիշխան Հայաստսնը
➡️ 2026 թվականը պետք է լինի նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգումների մեկնարկի տարի։ Նրանք ովքեր պնդում են, որ եկեղեցին անջատ է պետությունից և պետությունն իրավունք չունի միջամտել եկեղեցու ներքին գործերին ճիշտ են միայն այն պարագայում, երբ եկեղեցին զբաղված է բացառապես հոգևոր և էկումենիկ հարցերով։
➡️ Կտրիճ Ներսիսյանի և նրա եղբոր կողմից Հայ Առաքելական Եկեղեցին վերածվել է բիզնես և քաղաքական խմբակի, որն այևս գործում է ՀՀ ինքնիշխանության, ժողովրդավարության ու , մեծ առումով, շահերի դեմ։ ԱԱԾ կողմից վրջին բացահայտումները ցույց տվեցին, որ Կտրիճի, նրա եղբայր Եզրասի ու նրանց կողմից ձևավորած «հոգևոր կլանի» գործունեությունը հայ ժողովրդի ամենանվիրական կառույցի՝ Առաքելական Եկեղեցու ներսում, այլևս ազգային անվտանգության սպառնալիք է, որը պետք է չեզոքացվի։
➡️ Քոչարյանի ու Կարապետյանի քաղաքական համախոհ Կտրիճի նպատակը չի կարող լինել ինքնիշխան Հայաստսնը, նրանց ձգտումը Հայաստանի գուբեռնացումն ու հայ ժողովրդի վերջնական ստրկացումն է։ Հայաստանի պետությունը հենց այստեղ է, որ անելիք ունի ու պետք է վճռական գործի՝ բնում խեղդելով ՀՀ դեմ նմանատիպ ցանկացած ձգտում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ