![]()
Ֆեյսբուքյան օգտատեր Նատալի Ալեքսանյանը գրում է.
🔴🔴 Կտրիճ Ներսիսյանի մոտալուտ պատիժը և Տաշիր Սամոն։
Օռուսպու Գարեգին Բ-ը արի էս թարաֆ։
Կտրիճին իմ նման լավ ճանաչողները գիտեն, որ ոչ թե փողն է կտրիճի աստվածը, այլ փողը նրա համար ավելի կարևոր է քան Աստված։ Ուրեմն նոր տարուց առաջ Տաշիր Սամոյի վերադարձը կալանավայրից՝ տուն ոչ միայն փակեց մի էջ, այլ բացեց մի շատ ավելի տհաճ գլուխ՝ Վեհարանի ներսում կուտակված, բայց լռությամբ ծածկված աֆյոռաների մասին։
Ոչ միայն Նաթանիս պատմելով այլ տաշիրյան և եկեղեցական միջավայրերին մոտ կանգնած այլ աղբյուրներիս փոխանցմամբ անազատության մեջ գտնվելու ողջ ընթացքում Տաշիր Սամոն խիստ դժգոհ է եղել կտրիճ ներսիսյանի գործողություններից։
Նույն աղբյուրների փոխանցմամբ կալանավայրից՝ տնային կալանքի փոխադրվելու հենց առաջին պահից Տաշիր Սամոն բարձրաձայնել է կտրիճ ներսիսյանի նկատմամբ իր անվստահության մասին և ասել, որ քսիֆ ուղարկեն կտրիճին, որ կարապետյաններն այլևս ոչ մի լումա չեն տրամադրելու կտրիճին իր քմահաճույքների և ատկատների համար, նույնիսկ պատրաստվում են կտրիճից ահագին կլորիկ մի գումար ետ պահանջել ու ստանալ։
Մերձմոսկովյան աղբյուրներիս փոխանցմամբ էլ Տաշիր Սամոն շատ խիստ հեռախոսազրույց է ունեցել Մոսկվայի թեմի առաջնորդ գործակալ Կարոյի հետ, քանի որ գործակալ կարոն դե նույն ինքը ԵZZրասը Տաշիր Սամոյի կնոջ թաթիկը բռնել էր ինչպես սիրահար զույգերն են իրար ձեռք բռնում։ Դեպքը տեղի էր ունեցել Երևանում ի պաշտպանություն Տաշիր Սամոյի անցկացված երթի ժամանակ բոլորս հիշում ենք։ ԵZZրասը Կարապետյանի կնոջ ձեռքը մի կերպ բաց էր թողել այն բանից հետո երբ հասկացել էր, որ տեսախցիկները ֆիքսել են ամեն բան։ Այլ կերպ ասած Կարապետյաններ–Գարեգին Բ հարաբերությունները մտել են խորը ճաքերի և փլուզման փուլ։
Ճիշտ է Տաշիր Սամոն առայժմ նախընտրում է ոչ հրապարակային կոնֆլիկտ սակայն պնդում է, որ բարոյահոգեբանական անդունդը, որը տարիներով քողարկված էր «բարերար–հոգևոր առաջնորդ» կեղծ ներդաշնակությամբ այլևս չի կարող քողարկվել։
Տաշիր Սամոյին լավ ճանաչողները զարմացած են, կալանավայրը բացել է նրա աչքերը
Շրջանառվող մեկնաբանությունների համաձայն՝ կալանավայրում գտնվելու ընթացքում Տաշիր Սամոն առաջին անգամ սթափ գնահատել է իր հարաբերությունը Մայր Աթոռի ղեկավարի հետ։
Ոչ որպես հավատավոր մարդ, այլ որպես հովանավոր, որի շուրջ կառուցվել էր մի պարզ, բայց ցինիկ տրամաբանություն՝ «քանի Սամոն միլիոններ ունի, փողերը մեզ հետաքրքիր են, բիզնեսը կորցնի՝ հետը գործ չունենք սկզբունքով» Միլիոնները կարևոր են, մարդը՝ ոչ։ Ահա և կտրիճի դավանանքը հակիրճ։
Այս ամենը հասկանում է Սամվել Կարապետյանը անազատության մեջ գտնվելիս։
Այդ գիտակցումը, ըստ նույն շրջանակների, խորանում է այն ժամանակ, երբ նա արձանագրում է՝
իր որդի Սարգիս Կարապետյանը
և «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը
երբեք չեն ընկալվել Գարեգին Բ-ի կողմից որպես գաղափարական, քաղաքական կամ ապագայի սուբյեկտներ։ Նրանք դիտարկվել են ընդամենը որպես Տաշիր Սամոյի միլիոնների հավանական տնօրինողներ և որոնց օձիքից բռնելով կտրիճը պիտի կարողանար նրանց գրպանները մինչև վերջին գռոշը դատարկել։
Ամենախորը ճեղքը, սակայն ըստ որոշ վկայությունների, շարունակում է մնալ Վեհարանի շինարարության պատմության շուրջ։
Տաշիր Սամոյի շրջապատում տարածված է այն համոզումը, որ տարիներ անց Կարապետյանը բացահայտել է անհամապատասխանությունն իրեն ներկայացված ֆինանսական պահանջների և Վեհարանի նորոգման իրական արժեքի միջև։ Այս անհամապատասխանությունը հնարավոր չէ բացատրել անփութությամբ կամ սխալ հաշվարկով։
Ծախսված տասնյակ միլիոնների մասին բարձրաձայնված «փաստեր», իրականում՝ խղճուկ ծախսերի մասին կասկածներ ու փնթի յուրացումներ ոսկեհատյան մեթոդներով։
Ատկատներ, միջնորդավորված վճարներ, անհասկանալի, «սրբացված» ֆինանսական միջոցների խորհրդավոր հոսքերի մասին լուրեր։
Նույնիսկ Տաշիր Սամոյի նման օլիգարխի երևակայությամբ Գարեգին Բ-ն պիտի փոքր-ինչ հոգևոր նկարագրի տեր լիներ ֆինանսական մախինացիաների վարպետ լինելու փոխարեն։ Այլևս ոչ մի կասկած չկա Կտրիճը չի ներկայանում որպես հոգևոր առաջնորդ, այլ՝ որպես փակ համակարգի ադմինիստրատոր, որտեղ հավատը ծառայում է հաշվապահությանը, իսկ ենթակաների լռությունը՝ համակարգի պահպանմանը։
Այս անգամ գարեգին բ-ն հազիվ թե պլստա Տաշիր Սամոյի ձեռից։ 2016 թվականին երբ Ֆրանցիսկ Պապը ժամանել էր Էջմիածին Կտրիճ Ներսիսյանը բավարար ուշադրությամբ անհրաժեշտ աթոռների քանակ չէր ապահովել կաթոլիկ Սամվել Կարապետյանի համար։ Տաշիր Սամոն Կտրիճին պատժելու որոշում ուներ, կտրիճից պահանջվեց մի քանի ամիս որպեսզի Տաշիր Սամոն ների իրեն։
Այս պատմության ամենացավալին այն է, որ կտրիճի փանջունիության շնորհիվ Մայր Աթոռը հանրության աչքում որոշակիորեն կորցնում է իր բարոյական գերազանցությունը և հայտնվում է նույն հարթության վրա, ինչ Հայաստանի քրեաօլիգարխիկ անցյալը, որից Եկեղեցին այնուամենայնիվ պիտի վեր լինի։
Տաշիր Սամո — Կտրիճ Ներսիսյան ապահարզանն արդեն անձերի կոնֆլիկտ չէ։
Սա համակարգային ճգնաժամի օրինակ է, որտեղ հավատը դարձել է գործիք, բարերարությունը՝ լվացք, հարաբերությունները՝ հաշվարկ։
Այս նյութը գրեցի կարևորելով ոչ թե այն, թե ով ում խաբեց կամ որքան ծախսեց, այլ այն, որ ցույց տամ՝ թե ինչ է լինում, երբ հոգևոր ինստիտուտը կորցնում է թափանցիկությունը, իսկ մեծ փողը մտնում է սրբավայր առանց վերահսկողության։
Հեղինակ՝ Նատալի Ալեքսանյան
![]()