Քարակերտում գայլերը hոշոտել են գյուղացուն պատկանող մոտ 60 գլուխ ոչխար

Հունվարի 4-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17։00-ի սահմաններում Արմավիրի մարզի Քարակերտ բնակավայրի բնակիչ 35-ամյա Կարեն Սիրեկանյանը եկել է անասնագոմ և նկատել, որ 60 գլուխ ոչխարներից 40-ին, որոնց մի մասը հղի են եղել, գայլերը հոշոտել են և դրանք սատկել են, իսկ մյուս մասը վիրավոր են։

Կարեն Ս․-ն ասել է, որ հալալ քրտինքով է ստեղծվել ամեն ինչ, արտագնա աշխատանքի եկամուտն են ներդրել ու ոչխարները ընտանիքի ապրուստի միակ միջոցն են եղել:

Քարակերտ բնակավայրի վարչական ղեկավար Վահրամ Խոսրովյանը նշել է, որ ընտանիքին լավ է ճանաչում, արդար քրտինքով աշխատող բազմազավակ ընտանիք են։ Նա ևս հույս է հայտնել, որ ընտանիքին օգնության ձեռք կմեկնեն դժվարին իրավիճակում և նրանք կկարողանան նորից վերականգնել տնտեսությունը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ