Տաշիր Սամոն Սերժի կեցավայրը նորոգել է դրա դիմաց ինչ-որ բան ստանալու պայմանով․ Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղեկալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ դիմելով գործարար, միլիարդատեր Սամվել Կարապետյանին ու նրա թիմին:

«Տաշիր Սամոյի խմբակը փորձում է ժողովրդին երեսով տալ, որ ժամանակին՝ Սերժ Սարգսյանի օրոք, կառուցել կամ նորոգել է կառավարական առանձնատներից մեկը:

Իրականում, սա պարզ ու հասարակ գործարք էր Տաշիր Սամոյի ու Սերժ Սարգսյանի միջև: Այսինքն՝ Տաշիր Սամոն նորոգում էր Սերժի կեցավայրը՝ դրա դիմաց ինչ-որ բան ստանալու պայմանով:

Օրինակ՝ Տաշիր Սամոյի եղբայրը նշանակվում էր Սերժի աշխատակազմի ղեկավար, Տաշիր Սամոյի եղբայրը դառնում էր ՀՀԿ խմբակցության ղեկավար, կամ՝ առաջադրվում որպես թեկնածու ՀՀԿ ցուցակով: Փաստացի, այս մարդիկ իշխանություն են կիսել երկրում»,- նշել է Չախոյանը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ