![]()
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Վաղը ես կմասնակցեմ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակից ժամը 13:30-ին մեկնարկող երթին։ Իմ օրակարգը համընկնում է Վարչապետի հռչակած խորհուրդների հատկապես աշխարհիկ հատվածին՝ առնվազն քանի որ ես մկրտված չեմ։
Ես աջակցում եմ նաև հռչակված հոգևոր խորհուրդներին, այնքանով, որքանով դա անհրաժեշտ է խորապես հավատացյալ մարդկանց։ Որպես քաղաքացի, նաև որպես պատգամավոր ինձ համար կարևոր է, որ Հայաստանում ով ինչ քարոզում է՝ քաղաքականապես, բարոյապես և այլ ձևերով, նախ ինքը համապատասխանի իր քարոզածին։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին չափազանց կարևոր է այն ստի, երեսպաշտության մեջ թաղված թողնելու համար։ Եկեղեցին պետք է հաշտվի Հայաստանի Հանրապետության և նրա ժողովրդի անքննելի գերակայության հետ՝ այդ թվում ընտրությունների միջոցով ազգային, պետական նպատակներ սահմանելու և մեր հավաքական քաղաքական ճակատագիրը որոշելու հարցում։
![]()