![]()
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջերում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ հունվարի 6-ին, ժամը 13:30-ին բոլորին հրավիրում է ուխտերթի:
«Այն կմեկնարկի երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու բակից և կշարունակվի մինչև Սուրբ Կաթողիկե եկեղեցի: Ինչ նպատակ ունի ուխտերթը՝
- Այդպիսով նշանավորել մեր Տեր և փրկիչ Հիսուս Քրիստոսի ծնունդը:
- Արձանագրել մեր հավատարմությունը Հայաստանայայց առաքելական Սուրբ եկեղեցու ավանդությանը:
- Արտահայտել աջակցություն Հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու բարենորոգմանը:
- Արտահայտել աջակցություն մեր պետականությանը և դիրքորոշում առ այն, որ հայաստանյայց առաքելական Սուրբ եկեղեցու փաստացի պետի և նրա մերձավոր շրջապատի կողմից Հայ առաքելական Սուրբ եկեղեցին որպես հիբրիդային պատերազմի գործիք կիրառելը անընդունելի է և մենք նման գործելակերպի շարունակություն թույլ չենք տալու:
Երթը լինելու է բացառապես խաղաղ և քրիստոնեական ոգուն հավատարիմ»,- նշել է վարչապետն ու հայտնել, որ երթը կավարտվի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում և այնտեղ շատ կարճ հավաք տեղի կունենա:
Բացի այդ, վարչապետը ժամը 10:30-ից Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կմասնակցի Սուրբ Ծննդի տոնի կապակցությամբ մատուցվող պատարագին:
![]()