Երևան-Մեղրի ճանապարհին մեքենան կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս՝ ձնակույտի մեջ

Հունվարի 4-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 151 կմ հատվածում Տավուշի մարզի բնակիչ 51-ամյա Մարտին Ջ․-ն իր վարած «УАЗ 469» (Վիլիս) մակնիշի ավտոմեքենայով, ճանապարհի մերկասառույցի պատճառով, կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս՝ ձնակույտերի մեջ։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Փրկարարները ու պարեկները նախ ուղղել են ավտոմեքենան, այնուհետև փրկարար ծառայության ավտոմեքենայով քարշակելով դուրս բերել երթևեկելի գոտի։

Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Կայքի փոխանցմամբ՝ ճանապարհը պատված է եղել մերկասառույցով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ