![]()
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը և ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը այցելել են զորամաս և շփվել զինվորների հետ։
Հայ մարզիկները շնորհավորել են զինվորների Ամանորը և Սուրբ Ծնունդը՝ մաղթելով նրանց բարի ծառայություն։
«Այսօր Վահագն Արսենյանի և Արման Ծառուկյանի հետ այցելեցինք մեր հերոսներին։ Նրանք մարդիկ են, որոնց մեջ ապրում է մեր երկրի ուժը, հավատը և ապագան։ Մարդիկ, ովքեր լռությամբ ու արժանապատվությամբ կանգնած են հայրենիքի թիկունքում», — գրել է Հարությունյանը։
![]()