«Հողերը հանձնեցինք պրծանք, հիմա էլ Լևոն Տեր-Պետրոսյանին նորից նախագահ ենք կարգում». Տարոն Չախոյան

«Հողերը հանձնեցինք պրծանք, հիմա էլ Լևոն Տեր-Պետրոսյանին նորից նախագահ ենք կարգում»,-այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Տարոն Չախոյանը՝ անդրադառանլով այսօր Փաստ օրաթերթում տպագրված հոդվածին:

Գրառման մեջ մասնավորաապես ասվում է.

Էս «հոդված» կոչվող զառանցանքի հեղինակը տեսնես ի՞նչ է ծխում:

Թե բա քանի որ Վահե Գրիգորյանի անունն ասոցացվում է առաջին նախագահի հետ, ապա խորհրդարանում նրա քվեարկության պատկերը կարող է արտացոլել նախագահի պաշտոնում Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության հավանական քվեարկությունը:

Նույն տրամաբանությամբ ԱԺ-ում Փաշինյանի վարչապետի ընտրությունն էլ էր արտացոլում նախագահի պաշտոնում Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածության հավանական քվեարկությունը:

 

Հայտնի «ժողովրդական» համապատասխան կուսակցության կողմից ֆինանսավորվող թերթն ավելի լավ է սազը ձեռքին շարունակի ասենք թե համապատասխան կուսակցության ու դրա առյուծ ղեկավարի գովերգը:

Ու ավելի լավ կանի թերթի առաջին էջին էլ Այվազովսկու կտավի ռամկայի մեջ առյուծ շեֆի նկարը դնի:

Հողերը հանձնեցինք պրծանք, հիմա էլ Լևոն Տեր-Պետրոսյանին նորից նախագահ ենք կարգում:Էս «հոդված» կոչվող զառանցանքի…

Posted by Taron Chakhoyan on Tuesday, June 18, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ