Հանրապետության ողջ տարածքում այս պահին հոսանքազրկված բնակավայրեր չկան

Ռոմանոս Պետրոսյանը գրել է․

🇦🇲⚡️Հանրապետության ողջ տարածքում այս պահին հոսանքազրկված բնակավայրեր չկան.
❄️‼️ Չնայած սաստիկ ցրտին, (ինչպես հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը՝ այս գիշեր ՀՀ-ում գրանցվել է տարվա ամենացածր ջերմաստիճանը՝ 🌡️ -37.0°C, Շիրակի մարզի Աշոցք բնակավայրում) ՀԷՑ-ի մասնագիտական և հերթապահ ստորաբաժանումները պատվով իրականացնում են իրենց առջև դրված բարդագույն խնդիրները։
⚡️Այսօր եւս՝ վաղ առավոտից վթարավերականգնողական աշխատանքներ են իրականացվել Շիրակի մարզի գ. Կամո բնակավայրի ԼՏԵ 4035 լրակազմ տրանսֆորմատորային ենթակայանում, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի գ. Երանոս և ք. Մարտունու բնակավայրերում, ինչի արդյունքում այս պահին էլեկտրամատակարարումը բոլոր ուղղություններով ամբողջապես վերականգնված է։
🤝Շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին՝ ցուցաբերած բարձր պատասխանատվության և այս տոնական օրերին առանց դադարի, անձնվեր և բարեխիղճ աշխատանքի համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ