Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին ավտոմեքենա է շրջվել

Հունվարի 3-ին՝ ժամը 11։43-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քուչակ-Աշտարակ ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 62-րդ կմ-ին, «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել։

Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան և հոսանքազրկել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ