Նիկոլաս Մադուրոն կդատապարտվի. Միացյալ Նահանգները մեղադրանքներ է առաջադրել

Հանրապետական սենատոր Մայք Լին, հղում անելով ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, պնդել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կդատապարտվի Միացյալ Նահանգներում՝ քրեական մեղադրանքներով։

«Հեռախոսազրույց ունեցա ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: Նա ինձ տեղեկացրեց, որ Նիկոլաս Մադուրոն ձերբակալվել է ԱՄՆ զինված ուժերի կողմից, նրան Միացյալ Նահանգներում քրեական մեղադրանքներ կառաջադրվեն», — գրել է Լին սոցիալական ցանցերում:

Ըստ որոշ լրատվամիջոցների, ռազմական գործողությունները ձեռնարկվել են ձերբակալությունն իրականացնողներին պաշտպանելու համար: Վենեսուելայում ԱՄՆ-ի կողմից հետագա գործողություններ չեն սպասվում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում պայթյուններ են տեղի ունեցել: Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերն են հարվածներ հասցրել այնտեղ գտնվող ռազմական օբյեկտներին։

Վենեսուելայի ռազմաօդային ուժերը, ըստ տեղեկությունների, օդ են բարձրացրել Su-30MKV կործանիչներ՝ ամերիկյան ինքնաթիռներն ու ուղղաթիռները որսալու համար: Օդում նկատվել են նաև ամերիկյան ծանր բեռնատար Chinook ուղղաթիռներ:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կարակասի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով երկրում արտակարգ դրություն է հայտարարել:

Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը գերի են վերցվել և դուրս բերվել երկրից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ