Ռուսաստանը զորակցություն է հայտնել Մադուրոյի թիմին և դատապարտել Վենեսուելայի վրա հարձակումը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ կապված Վենեսուելայում ԱՄՆ-ի իրականացրած ռազմական գործողության և Նիկոլաս Մադուրոյի գերեվարման հետ։

Մոսկվան տեղի ունեցածը որակում է որպես «զինված ագրեսիայի ակտ» և խստորեն դատապարտում այն։ Ըստ ԱԳՆ-ի՝ ԱՄՆ-ի բերած հիմնավորումներն անհիմն են։

Ռուսաստանն իր զորակցությունն է հայտնել վենեսուելացի ժողովրդին և աջակցություն՝ «բոլիվարական ղեկավարության» կուրսին։

Ռուսական կողմը պաշտպանել է ՄԱԿ-ի ԱԽ անհապաղ նիստ գումարելու առաջարկը՝ իրավիճակը քննարկելու համար։

Մոսկվան հորդորում է թույլ չտալ հետագա էսկալացիա և հարցերը լուծել երկխոսության միջոցով՝ ընդգծելով, որ Վենեսուելան պետք է ինքնուրույն որոշի իր ճակատագիրը։

ՌԴ դեսպանատունը Կարակասում շարունակում է աշխատանքը բնականոն հունով։ Այս պահին տուժած Ռուսաստանի քաղաքացիների մասին տեղեկություններ չկան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ