![]()
Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսը զոհվել է Կարակասում գտնվող իր տան վրա ԱՄՆ-ի օդային հարվածի հետևանքով:
Այս մասին հայտնել են միջազգային մի շարք լրատվամիջոցներ։
Ամերիկյան NYT թերթըգրել է, որ ԱՄՆ ռազմական խոսնակը հրաժարվել է մեկնաբանել ամերիկյան ուժերի հնարավոր ներգրավվածությունը Վենեսուելայում տեղի ունեցած պայթյուններին։
CBS-ի տվյալներով՝ ԱՄՆ պաշտոնյաները տեղյակ են Վենեսուելայում տեղի ունեցած հարվածների մասին։
Հարվածներ են հասցվել կարևոր ռազմական օբյեկտներին, այդ թվում՝ Ֆորտ Տիունա ավիաբազային և Գեներալիսիմո Ֆրանցիսկո դե Միրանդայի ավիաբազային: Հարձակման է ենթարկվել նաև Վարգաս նահանգի հյուսիսում գտնվող Լա Գուայրա ռազմածովային բազան, որտեղ գտնվում է Վենեսուելայի ռազմածովային ակադեմիան: Հաղորդվել է առնվազն յոթ պայթյունի մասին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում պայթյուններ են տեղի ունեցել: Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերն են հարվածներ հասցրել այնտեղ գտնվող ռազմական օբյեկտներին։
Վենեսուելայի ռազմաօդային ուժերը, ըստ տեղեկությունների, օդ են բարձրացրել Su-30MKV կործանիչներ՝ ամերիկյան ինքնաթիռներն ու ուղղաթիռները որսալու համար: Օդում նկատվել են նաև ամերիկյան ծանր բեռնատար Chinook ուղղաթիռներ:
![]()