Վենեսուելայում արտակարգ դրություն է հայտարարվել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կարակասի վրա ԱՄՆ-ի հարձակման հետևանքով երկրում արտակարգ դրություն է հայտարարել:

Այս մասին հայտնել է Վենեսուելայի ԱԳ նախարարությունը:

CBS հեռուստաալիքի լրագրող Ջենիֆեր Ջեյքոբսը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, պնդել է, որ Դոնալդ Թրամփը հրաման է տվել հարվածել Վենեսուելայի ներսում գտնվող թիրախներին, այդ թվում՝ ռազմական օբյեկտներին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում պայթյուններ են տեղի ունեցել: Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերն են հարվածներ հասցրել այնտեղ գտնվող ռազմական օբյեկտներին։

Վենեսուելայի ռազմաօդային ուժերը, ըստ տեղեկությունների, օդ են բարձրացրել Su-30MKV կործանիչներ՝ ամերիկյան ինքնաթիռներն ու ուղղաթիռները որսալու համար: Օդում նկատվել են նաև ամերիկյան ծանր բեռնատար Chinook ուղղաթիռներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ