Շվեյցարիայում հրդեհից հետո վեց իտալացի դեռևս անհետ կորած է համարվում

Իտալիայի վեց քաղաքացի անհետ կորած է համարվում Կրանս Մոնտանա քաղաքի բարում բռնկված հրդեհից հետո, 13-ը վիրավորվել է, հայտնել է Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին, որը Շվեյցարիա՝ դեպքի վայր է ժամանել:

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ միջադեպի հետևանքով վիրավորվել է 13 իտալացի, որոնցից երեքը հոսպիտալացվել է Նիգուարդա հիվանդանոցում (Միլանում), չորրորդը ներկայումս տեղափոխվում է այնտեղ, իսկ վեցը դեռևս անհետ կորած է համարվում։

Մյուս երեք զոհերը չեն ճանաչվել։ Մենք հույս ունենք, որ նրանք անհետ կորած իտալացիներն են»,- իտալական հեռուստատեսությամբ ասել է Տայանին։

Նրա խոսքով՝ իտալական կողմը չի հաղորդի որևէ մահվան կամ վիրավորման մասին, մինչև չստանա ստացված տեղեկատվության հաստատումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ