Այս պահին էլեկտրամատակարարումը վերականգնված է բոլոր հիմնական ուղղություններով. ՀԷՑ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է, որ այս պահին էլեկտրամատակարարումը վերականգնված է բոլոր հիմնական ուղղություններով, այդ թվում՝ ամբողջությամբ վերականգնվել է Այրում 35կՎ օդային գծի երկու մետաղական հենարանների վնասման հետևանքով հուսանքազրկված բոլոր հասցեների էլեկտրամատակարարումը:

«Հոսանքազրկված է միայն Շիրակի մարզի գ. Կամոյի ԼՏԵ (լրակազմ տրանսֆորմատորային ենթակայան) 4035-ը, որի ուղղությամբ էլ ներկա պահին իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, ինչի արդյունքում կանխատեսվում է 1-2 ժամվա ընթացքում էլեկտրաէներգիայի ամբողջական վերականգնում»,- այս մասին հայտնում է ՀԷՑ ՓԲԸ Հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ առատ ձյան հետևանքով տասնյակ բնակավայրեր հոսանքազրկված են, և որ ՀԷՑ-ը ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում էլեկտրաէներգիայի մատակարարման վերականգնման ուղղությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ