![]()
Ինչպես հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը, հունվարի 3-ի երեկոյան, 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Այս մասին հայտնում է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
«Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք տրանսպորտային միջոցները վարել բացառապես ձմեռային անվադողերով, լինել զգոն, պահպանել ճանապարհային երթևեկության և անվտանգության կանոնները:
Ճանապարհների վիճակի մասին տեղեկատվությունը պարբերաբար թարմացվում է ՆԳՆ փրկարար ծառայության և ՏԿԵՆ Ճանապարհային դեպարտամենտի պաշտոնական էջերում:
ՆԳՆ փրկարար ծառայությունն ու ոստիկանությունը շարունակում են ուժեղացված հսկողությունը հանրապետության ճանապարհներին:
Անհրաժեշտության դեպքում զանգահարեք ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին»:
![]()