«Չաղ Ռուստամի» հայրը հիվանդանոցում մահացել է

Այսօր՝ հունվարի 2-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Երևանում՝ «Երևան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, գիտակցության չգալով՝ մահացել է քրեական պատմություններով հայտնի «Չաղ Ռուստամ» մականվամբ Ռուստամ Ստեփանյանի հայրը, հայտնում է Shamshyan.com-ը։

Նա հիվանդանոց էր տեղափոխվել դեկտեմբերի 31-ին Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս 44 շենքի բակում 2 անհայտ անձանց կողմից ատրճանակներից արձակված կրակոցներից ստացած հրազենային վնասվածքներով։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հնչել էր 12 կրակոց, որից 9-ը կպել էր ավտոմեքենային, 3-ն էլ՝ Ռ․ Ստեփանյանի հորը, որը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էր հիվանդանոց։

Դեպքի փաստով նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ, սակայն այսօր, երբ հիվանդանոցից արդեն ահազանգ է ստացվել իրավապահներին, քննչական բաժնում քրեական վարույթը վերաորակվել է սպանության հատկանիշներով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ