Հայաստանը Ռուսաստանից ավելի քան 12 միլիոն դոլարի ոչ ալկոհոլային ըմպելիքներ է ներմուծել

Փորձագետների գնահատմամբ՝ 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Ռուսաստանն արտահանել է ավելի քան 385 հազար տոննա ոչ ալկոհոլային ըմպելիքներ (բացառությամբ ջրի և հյութերի) շուրջ 275 միլիոն դոլարի չափով, հայտնում է «Ագրոէքսպորտ»-ը։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մատակարարումների ծավալն աճել է 6 տոկոսով՝ արժեքային արտահայտությամբ։

Արտահանման գումարային ցուցանիշով առաջին հնգյակում են՝

Ղազախստանը-մոտ 83 միլիոն դոլար,

Բելառուսը-մոտ 61 միլիոն դոլար,

Ուզբեկստանը-ավելի քան 39 միլիոն դոլար,

Ղրղզստանը-մոտ 18 միլիոն դոլար,

Հայաստանը-ավելի քան 12 միլիոն դոլար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ