![]()
Դեկտեմբերի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկից «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ «Սպիտակ» բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 6 անդամներ։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, բուժօգնության տեղափոխվածներն են Լոռու մարզի բնակիչներ 64-ամյա Ամալյա Վ-ն, 65-ամյա Միհրան Մ-ն, 18-ամյա Ամալյա Մ-ն, 1-ամյա Լ․ Մ-ն, 39-ամյա Ռիտա Պ-ն, 16-ամյա Մ․ Մ-ն, 39-ամյա Լուդվիկ Մ-ն, որոնց առողջական վիճակները գնահատվել է բավարար։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ամալյա Վ-ն իրենց տան խոհանոցում ամբողջ օրը օգտվել է գազօջախից մինչև ուշ երեկո, որից հետո ժամը 03։00-ի սահմաններում նրա և տան անդամների ինքնազգացողությունները վատացել է։
![]()