![]()
Դեկտեմբերի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ «ջերմային այրվածք եռացրած հեղուկով, դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, որովայնի, զույգ վերին վերջույթների շրջանում, 1-ին, 2-րդ, 3-րդ՝ մոտավորապես 20 տոկոս մարմնի մակերեսի, այրվածքային շոկ» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, երեխան Արմավիրի մարզի բնակիչ 2-ամյա Ն․ Ա-ն է, ում առողջական վիճակը գնահատվում է ծանր։
Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են, որ դեկտեմբերի 27-ին՝ ժամը 20։30-ի սահմաններում, երեխան տան խոհանոցում քաշել է միացված վիճակում գտնվող էլեկտրական թեյնիկից և եռացված ջուրը լցվել է վրան։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
![]()