![]()
Հունվարի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրշեջ-փրկարարները նախ կանխել են Արմավիրի մարզի բնակիչ 27-ամյա Հովակիմ Պ․-ի վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի սրահում առաջացած հրդեհի տարածումը, ապա մարել այն։
Հրդեհի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում փաստաթղթեր են կազմվել։
![]()