Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել

Ներքին գործերի նախարարությունը տոնական օրերին հորդորում է վարորդներին զերծ մնալ շտապողականությունից, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և չվտանգել սեփական ու շրջապատի կյանքը:

«Տոնական օրերը լի են շտապողականությամբ ու ամեն ինչ հասցնելու ցանկությամբ։ Սակայն հենց այդ վազքի ժամանակ է, որ հաճախ անտեսում ենք ամենակարևորը՝ անվտանգությունը։ Շտապելն արդարացում չէ օրինազանցության համար․ փողոցը չթույլատրված հատվածով անցնելը կամ արագության գերազանցումը վտանգում են ոչ միայն մեր, այլև մեր հարազատների կյանքը։ Ցանկացած սխալ քայլը կամ փոքր անուշադրությունը կարող են խլել այն, ինչի համար այդքան շտապում ենք»,- ասվում է հայտարարության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ