Պայթյուն Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրում. մոտ 40 մարդ զոհվել է, 100-ը՝ վիրավորվել

Մոտ 40 մարդ զոհվել է և 100-ը՝ վիրավորվել Կրանս-Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրում Նոր տարվա երեկույթի ժամանակ մարդաշատ բարում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, Reuters-ին հայտնել են տեղական իշխանությունները։

Հրդեհ է բռնկվել նաև Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրի «Le Constellation» բարում։

Պայթյունի պատճառը դեռևս պարզ չէ, սակայն իշխանությունները հայտարարել են, որ այն, ըստ ամենայնի, դժբախտ պատահականություն է եղել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ