![]()
Ամերիկացի գործարար և Tesla-ի ու SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը պատմել է, որ մի անգամ այնքան շատ հարկեր է վճարել, որ ԱՄՆ ներքին եկամուտների ծառայությունը (IRS) խափանել է իր համակարգիչը։ Նա այս մասին գրել է X-ի իր էջում։
«Մի անգամ ես այնքան շատ հարկեր եմ վճարել, որ IRS համակարգիչը խափանվել է (իրականում)։ Չափազանց շատ թվեր։ Նրանք ստիպված են եղել թարմացնել իրենց ծրագիրը՝ այդ ամենը մշակելու համար», — գրել է նա։
Նա մեկնաբանում էր X-ի մի գրառում, որտեղ նշվում էր, որ ԱՄՆ-ում հարուստ մարդիկ արդեն իսկ ավելի շատ հարկեր են վճարում, քան արդարացի է։
![]()