Մակրոնը հաստատել է, որ չի մասնակցի 2027 թվականի նախագահի ընտրությանը

Ֆրանսիայի նախագահը երկրի քաղաքացիներին ուղղված ամանորյա ուղերձում հայտարարել է, որ մտադիր է պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ավարտը՝ 2027 թվականը:

Էմանուել Մակրոնը նաև հաստատել է, որ չի առաջադրվելու նախագահիառաջիկա ընտրությունում:

Նրա խոսքով՝ 2026 թվականի վերջին կսկսվի 2027 թվականի նախագահի ընտրությանը նախապատրաստվելու գործընթացը, և դա կլինի վերջին տասը տարվա ընթացքում առաջին նախագահական քարոզարշավը, որին ինքը չի մասնակցի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ