Ինչ կփոխվի հունվարի մեկից. 10 նոր օրենք և որոշում

1.Պարտադիր զինվորական ծառայությունը ժամկետը կդառնա 18 ամիս:

2.Անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին և նպաստառուներին կտրամադրվի մինչև 20 % հետվճար՝ գործող 12 %-ի փոխարեն։

3.Բոլոր քաղաքացիները Արկա քարտերով անկանխիկ առևտրի դեպքում 2 տոկոս հետվճար են ստանալու:

4.Աշխատանքային պայմանագրերը պարտադիր կնքվելու են էլեկտրոնային տարբերակով։

5. Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի՝ մինչև 6 տարեկանը լրանալը տրամադրվող 50,000 դրամ աջակցությունը կդառնա մշտապես գործող պետական նպաստ։

6. Ուժի մեջ կմտնի առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը որոշ խմբերի համար կվճարի պետությունը .

7. քաղաքացիության դիմումների ընդունումն ու հերթագրումը կիրականացվի էլեկտրոնային համակարգի միջոցով։

8. Եկամտահարկի 60 տոկոսի չափով աջակցություն կտրամադրվի ՏՏ ոլորտի որոշ ընկերություններին։

9.Կգործարկվի արտակարգ կանչերի 112 հեռախոսահամարը, 911, 102, 101 հեռախոսանագերը կհասցեագրվեն դրան, այդ հեռախոսահամարների սպասարկումն աստիճանաբար կդադարեցվի:

10.Նախադպրոցական բոլոր ուսումնական հաստատություններում սննդի նոր նորմատիվ է ներդրվելու՝ միտված առողջ ապրելակերպի ամրապնդմանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ