![]()
Հունվարի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 03։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 13 կմ հատվածում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 24-ամյա Արման Ղ․-ի վարած «Mercedes» մակնիշի և 25-ամյա Հայկ Ս․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է բնակչի հողամասում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Հայկ Ս․-ի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 28-ամյա Ռոմիկ Ս․-ն և Արման Ղ․-ի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ 46-ամյա Ալինա Ղ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
![]()