Ճանապարհները սպասարկող ընկերություններն ամբողջ գիշեր աշխատել են. վարորդներին կոչ է արվում լինել առավել զգոն

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ճանապարհները սպասարկող ընկերություններն ամբողջ գիշեր ինտենսիվ աշխատանք են տարել ՀՀ բոլոր տարածաշրջանների միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին։

Իրականացվել են ձնամաքրման, աղ-ավազի խառնուրդով մշակման աշխատանքներ։ Գործի է դրվել մեծ թվով տեխնիկա՝ ձյուն մաքրող մեքենամեխանիզմներ (կոմբինացված ճանապարհային մեքենաներ, գրեյդեր և այլն)։

Կապալառու կազմակերպությունները, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի աշխատակիցների համակարգմամբ, ճանապարհների ձմեռային սպասարկման աշխատանքը շարունակում են 24-ժամյա ռեժիմով։

Հիմնադրամը կոչ է անում վարորդներին լինել առավել զգոն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ