![]()
Դեկտեմբերի 31-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
Ժամը 22։05-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 72 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 37-ամյա Տիգրան Ս.-ի վարած «Նիսան Տիդա», Երևանի բնակիչ 35-ամյա Նարեկ Լ․-ի վարած «Մազդա», Արմավիրի մարզի բնակիչ 59-ամյա Մուրադ Ս․-ի վարած «Օպել Զաֆիրա», Լոռու մարզի բնակիչ 29-ամյա Առաքել Բ․-ի վարած BMW մակնիշների ավտոմեքենաները և Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Սևակ Վ․-ի վարած «Կամազ» մակնիշի բեռնատարը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։
![]()